Նյու Յորքում ձերբակալվել է Օբամայի դեմ մահափորձ պատրաստող երկու մարդ
Ամերիկյան ABC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) ձերբակալել է Նյու Յորքի երկու բնակչի, որոնք մեղադրվում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ մահափրձ կազմակերպելու փորձի մեջ:
FBI-ի տվյալներով՝ Գլենդոն Սքոթ Քրոուֆորդը և Էրի Ֆեյթը մի քանի ամիս շարունակ զբաղվել են «կեղտոտ ռումբի» ստեղծմամբ: Խոսքը գնում է ոչ մեծ էներգիայով պայթյունի մասին, որն ունակ է ճառագայթել ռադիացիայի մահացու չափաբաժիններ:
Նրանք պլանավորել էին այն թաքցնել բեռնատարում և պայթեցնել հեռակառավարման օգնությամբ: Կասկածյալների թիրախում պետք է գտնվեին «քաղաքական գործիչն» ու մուսուլմանական կազմակերպությունը:
Իրազեկ աղբյուրները հայտնել են, որ «քաղաքական գործչի» տակ նկատի է առնվել նախագահ Բարաք Օբաման: Նրանք հավելել են, որ Քրոուֆորդը շարունակ քննադատել է Օբամային՝ նրան մեղավոր համարելով Բոստոնի մարաթոնի ահաբեկչության մեջ: