ՌԴ-ը մտադիր է Հարավային Կովկասի երկրներ արտահանել Ка-52 «Аллигатор» նորագույն ուղղաթիռներ (տեսանյութ)

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը մտադիր է ԱՊՀ երկրներին, այդ թվում նաև Հարավային Կովկասի երկրներին հատկացնել Ка-52 «Аллигатор» նորագույն ուղղաթիռներ:

Рособоронэкспорт ընկերության այս պլանի մասին հունիսի 17-ին  Լե Բուրժեում (Ֆրանսիա) բացված 50-րդ միջազգային ավիասրահում հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Դոլինը.

«Այսօր մենք կարծում ենք, որ առավել հավանական գնորդներն են ԱՊՀ երկրները: Մենք այժմ քննարկում ենք դա: Մենք պլանավորում ենք, որ այդ մեքենան հետաքրքրություն կներկայացնի Անդրկովկասի համար»: Նշվում է, որ Ка-52 «Аллигатор»-ը նոր սերնդի մարտական ուղղաթիռ է, որը նախատեսված է ամեն տիպի եղանակային պայմաններում գործելու համար:

Այն ունակ է ոչնչացնել ցամաքային զրահապատ թիրախներ, փոքր արագություն ունեցող օդային թիրախներ, կարող է օգտագործվել հետախուզության և մարտական հարվածային ուղղաթիռների խմբի ղեկավարման համար: Ка-52-ն արդեն իսկ ռուսական բանակի տրամադրության տակ է, իսկ Ռուսաստանի ռազմածովային ուժերի համար սկսվել է Ка-52К տարբերակի կառուցումը:

 

Տեսանյութեր

Լրահոս