Թուրքիայում չի հայտարարվի արտակարգ դրություն. Բյուլենթ Արընչ
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիայում չի հայտարարվի արտակարգ դրություն.
«Ընդդիմությունը քանիցս իշխանություններին առաջարկել է հայտարարել արտակարգ դրություն: Սակայն մենք դեմ ենք դրան, քանի որ ուժեղ կառավարությունը կարիք չունի արտակարգ դրություն մտցնելու»:
«Թաքսիմ» հրապարակում լուռ և անշարժ բողոքի ակցիաների հետ կապված՝ Արընչը հայտարարել է, որ բողոքի այդ ձևը լիովին ընդունելի է և ապօրինի չէ: Նա հավելել է, որ մի թղթակից կանգնած վիճակում մնացել է 8 ժամ, ինչը ռեկորդային ցուցանիշ է ցուցարների թվում՝ ընդգծելով, որ բողոքելու համար բավական է նաև 8 րոպե կանգնած մնալը: