Ես Ուկրաինային առաջարկեցի միջնորդի դեր ստանձնել ԼՂ-ի հարցում, սակայն մերժում ստացա. Լուկաշենկո

Известия.ua-ին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինային առաջարկել է միջնորդի դեր ստանձնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն մերժում է ստացել.

«Լեռնային Ղարաբաղում նորմալ կյանք գոյություն չունի: Ես հասկացա, որ անհրաժեշտ է լուծել այդ խնդիրը: Ես խոսեցի մի նախագահի հետ, հետո մյուսի, բացատրեցի, որ իրավիճակը չի կարող երկար մնալ այսպիսին:

Հայերն ինձ հետ համաձայնեցին, ես զրուցեցի Իլհամ Ալիևի հետ, ով ասաց, որ նույնպես դեմ չէ: Թեև ես ատում եմ միջնորդի դերը, ես այդ դերն առաջարկեցի Ուկրաինային, սակայն նրանք չցանկացան:

Ռուսաստանն ու Ադրբեջանը պետք է հավաքվեն և համատեղ լուծեն հարցերը: Դրա համար անհրաժեշտ է երկու նախագահների քաղաքական կամքը: Իսկ Մինսկի խումբը կարող է հանդես գալ որպես երաշխավոր»:

Հիշեցնենք, որ Ուկրաինան ներկայումս նախագահում է ԵԱՀԿ-ում: ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան, ով օրեր առաջ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, պետք է հունիսի 17-20-ին աշխատանքային այցով այցելեր Հայաստան ու Ադրբեջան, սակայն նրա այցը հետաձգվեց:

Տեսանյութեր

Լրահոս