ԵԱՀԿ գործող նախագահն տարածաշրջան այցելելուց առաջ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան երեկ Կիևում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և Յան Կելիին (ԱՄՆ), ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության գծով ԵԱՀԿ գործող նախագահի (իր) անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Համանախագահները Կոժարային իրազեկել են հակամարտության կարգավորման «հիմնարար սկզբունքների» շուրջ բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի, ինչպես նաև ոչ վաղ անցյալում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ ոչ վաղ անցյալում իրենց ունեցած հանդիպումների արդյունքների մասին:
Նրանք նաև քննարկել են ԵԱՀԿ գործող նախագահի առաջիկա այցը Հայաստան և Ադրբեջան, որը պետք է տեղի ունենա հաջորդ շաբաթ: ԵԱՀԿ գործող նախագահը հաստատել է, որ Ուկրաինան պատրաստ է իր ներդրումն ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերում՝ ուղղված Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հետ, ինչը մտնում է ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության առաջնահերթությունների թվում:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները պատրաստվում են հունիսի 17-18-ին Հյուսիսային Իռլանդիայում կայանալիք G-8-ի գագաթաժողովի շրջանակներում հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: