
Վանո Մերաբիշվիլիի գործը կարիք ունի լուրջ մոնիթորինգի. Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցիչ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ դիվանագետները կարծում են, որ Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի գործը կարիք ունի լուրջ մոնիթորինգի: Այս մասին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանում ԵՄ-ի առաքելության ղեկավար Ֆիլիպ Դիմիտրովը.
«Մենք ուշադիր հետևում ենք Մերաբիշվիլիի գործին: Նրա փաստաբանների դիրքորոշումը բնական է և վկայում է անճշտությունների ու անհամադրության մասին: Մենք դեռ չենք կարող խոսել բուն գործի մասին, որը գտնվում է հետաքննության փուլում, սակայն դիվանագետների կողմից հայտարարվել է, որ այդ գործը պահանջում է լուրջ մոնիթորինգ»:
Նշվում է, որ Վանո Մերաբիշվիլին երեկ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով իր ընտանիքին թույլատրել օգտվել իր բանկային հաշվեհամարներից և իր խցում տեղադրել հեռուստացույց: