Տնային Wi-Fi-ը ճանաչում է ժեստերն անգամ պատի մյուս կողմից (տեսանյութ)

Ամերիկացի հետազոտողները փորձարկել են մի համակարգի աշխատանք, որի շնորհիվ սովորական տնային Wi-Fi-ը  ճանաչում է օգտվողի ժեստերը: Տեխնոլոգիան աշխատում է անգամ պատի միջոցով. նշվում է, որ այդպիսով ապագայում հնարավոր կլինի կառավարել «խելացի տան» համակարգերը, օգտագործելով միայն ձեռքի շարժումները, գրում է «Վեստին»:

Արտասովոր մշակումը, որը կոչվում է WiSee, ստեղծվել է վաշինգտոնյան համալսարաններից մեկում: Այն հնարավորություն է տալիս սովորական տնային Wi-Fi-ի միջոցով վերահսկել տան ամբողջ տեխնիկան ընդամենը մի ժեստի միջոցով:

Համակարգի աշխատանքի հիմքում ընկած է Դոպլերի էֆեկտը, այսինքն` ազդանշանի հաճախականությունների փոփոխությունը: Մշակողները կիրառել են այս էֆեկտը այնպես, համակարգը  ղեկավարել ձեռքի շարժումով առաջ եկած Wi-Fi ազդանշանի աղավաղումը, վերծանել դրանք և ազդակների ձևով փոխանցել «խելացի» կենցաղային տեխնիկային:

Ներկայումս համակարգը դեռևս հեռու է կատարյալ լինելուց, սակայն այն կարող է, օրինակ, փոխել հեռուստացույցի ալիքը, անջատել և միացնել լույսը, բարձրացնել երաժշտության ձայնը, երբ մարդը դուրս է գալիս սենյակից և այլն: Օգտվողի շարժումները որոշվում են նույնիսկ այն դեպքում, երբ նա գտնվում է հարևան սենյակում: Ներկայումս WiSee-ն փորձարկման ընթացքում` 900 փորձերի ժամանակ 94%-ով ճանաչել է մարդու ժեստերը:

Եթե սովորական «խելացի» տան համար անհրաժեշտ են բազմաթիվ տվիչներ և սենսորներ, ապա WiSee-ին բավարար է Wi-Fi  երթուղղիչը և մի քանի ալեհավաքներ, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված կլինի առանձին օգտվողի համար: Համակարգը մշակողները դեռևս զբաղվում են իրենց նախագծի կատարելագործմամաբ և հուսով են ներկայացնել դրա նախատիպը առաջիկայում Մայամիում տեղի ունենալիք կոնֆերանսի ժամանակ:

 

Տեսանյութեր

Լրահոս