71 նորվեգացիները՝ Նանսենի անվան պուրակում (տեսանյութ)

Հայաստանում է քարտեզների կողմնորոշում սպորտաձևով զբաղվող նորվեգացիների խումբը: Վաղ առավոտից Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Ֆ. Նանսենի անվան պուրակում թվով 71 հոգանոց վազորդների խումբը՝ մեծ մասը բաղկացած 60-ն անց կանանցից ու տղամարդկանցից, նախապատրաստվեցին մրցավազքին, ապա, ստանալով իրենց անհատական քարտեզները, սկսեցին այգով մեկ որոնել տեղադրված դրոշակները:

Ինչպես 168.am-ի հետ զրույցում պատմեց մասնակիցներից մեկը, սպորտաձևի էությունը մասնակիցներին անծանոթ տարածքում նախապես հատուկ տեղադրված կետերը գտնելն է, որոնք իրականանում են մասնակիցներին անհատական քարտեզներ բաժանելու միջոցով: «Այս սպորտաձևը գանձերի որոնման նման է ու համարվում է էլիտար սպորտաձև: Դեռևս հին ժամանակներից, հատկապես Սկանդինավյան երկրներում, մարդիկ զբաղվում էին քարտեզների կողմնորոշմամբ: Հայաստանում մենք ընտրեցինք հատկապես այս այգին, որովհետև Նանսենը համարվում է  առաջին մարդն, ով մոտ է եղել Հյուսիսային բևեռին »,- նշեց մասակիցը:

«Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանն էլ 168.am-ի հետ զրույցում ասաց, որ արտասահմանցիները, իմանալով, որ Հայաստանում կա Նանսենի զբոսայգի, որոշել են ամառն անցկացնել այստեղ: Մրցումները ավարտելուց հետո նորվեգացիները կայցելեն Ֆ. Նանսենի անվան նորակառույց թանգարան, կտեսնեն կառուցվող հուշարձանը: Նշենք, որ թանգարանը և հուշարձանը կառուցվում են վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ:

Վազորդների խմբի մասնակիցները վերջում որպես նվեր կստանան Նանսենի 150-ամյակին նվիրած ալբոմներ ու այլ հուշանվերներ:

Մանրամասները 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս