«Ազատվել քաղաքական և քրեական թափթփուկներից». Մարքսիստը` Սուրեն Խաչատրյանի մասին

«Ես քրեական խրոնիկայով չեմ սիրում զբաղվել, բայց այն, ինչ կատարվում է Գյումրիում և Գորիսում, հիշեք Հանրային հեռուստատեսությամբ իմ ելույթները. 10 տարի շարունակ մեկ նախադասությամբ եմ ասել` «очистить нацию и государсвенную машину от политического и криминального мусора»»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանի Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը` անդրադառնալով հունիսի 1-ին Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպին և դրա հասարակական նշանակությանը:

«Սրանք ուղղակի փոքրիկ առկայծումներ են, և այդպես շարունակ, որովհետև այդ նույն մարդկանց միջոցով կարելի է և´ գողանալ իշխանությունը, այդ նույն մարդկանց միջոցով կարելի է կառավարել` մինչև հաջորդ «սրոկ ատբիտ» անելը և այլն: Քաղաքական գործիչը մեկ կարգախոսով է ամփոփում` ինչ է կատարվում, այս սա´ է` ազատվել քաղաքական և քրեական թափթփուկներից»,- նշեց գլխավոր մարքսիստը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարության նիստում որոշում է կայացվել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազատել է իր զբաղեցրած պաշտոնից:

Տեսանյութեր

Լրահոս