Բաժիններ՝

Ադրբեջանում զոհվել է երկու զինծառայող

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում զոհվել է երկու զինծառայող: Միջադեպերից մեկը գրանցվել է մայրաքաղաք Բաքվում:

Այստեղ ВАЗ-2106 մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1988 թվականին ծնված զինծառայող Թուրալ Մահերամօղլու Բաշիրովին: Զինծառայողը մահացել է վթարի վայրում: ՊՆ-ի մամուլի ծառայությունը հաստատել է այդ փաստը: Նշվել է, որ զոհված զինծառայողը գտնվել է արձակուրդում:

Մյուս միջադեպը գրանցվել է ճակատամերձ զորամասերից մեկում: Այստեղ զինծառայող Հուսեյնով Ալի Հուսեյնօղլուն իրեն ամրակցված զենքից կրակել և սպանել է իր ծառայակից Ռահիմով Միրգասիմ Վուղարօղլուին: Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930