Հաստավիզ ու հաստադոլար ընդդիմության տեսլականը

«Իշխանությունն ամեն ինչ անում է, որ քաղաքական ընդդիմությունը դառնա թատերական և  իմիտացիոն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Ըստ նրա`  իշխանությունն առաջիկա տարիներին ամեն ինչ կանի, որ իրական ընդդիմությունը ոչնչանա կամ դառնա մարգինալ: «Իրենք էլ, ինչպես երեկ ասաց Գալուստ Սահակյանը, ընդդիմության դերը պետք է կատարեն, որովհետև ընդդիմությունն, ըստ նրանց, իր ֆունկցիան չի կատարում: Ես օրինակ խնդիր ունեմ, որ անենք ամեն ինչ` թույլ չտալու սա»,- ասաց նա:

Ընդդիմության միակ լծակը, Պետրոս Մակեյանի խոսքով, մնում է հասարակությունը, որը ոչ իշխանական ուժերի հետ պետք է փորձի ամրապնդել իրական ընդդիմության դիրքերը ու թույլ չտա իշխանությանը իր ցանկացած ընդդիմության ձևավորումը: «Իսկ իշխանության ստեղծած ընդդիմությունը լինելու է հաստավիզ, հաստադոլարներով, որ պաս տան իրար: Բայց մի քանի ամիս պաս տալուց հետո, երկիրը կվերանա»,- ասաց նա` ավելացնելով, որ մեր իրականության մեջ արդեն նման ուժ արդեն կա` անզեն աչքով ամեն ընտրությունից հետո երևում է:

Քանի որ Պ. Մակեյանը չցանկացավ տալ այդ ուժի անունը, մենք հետաքրքրվեցինք, թե ելնելով քաղաքական Ձեր դիրքորոշումից, խոսքը այլնտրանքային ԲՀԿ-ի մասի՞ն է: Ի պատասխան նա  նկատեց. «Հիմա ոչ միայն ԲՀԿ-ն է այլընտրանքային, այլև Հայ ազգային կոնգրես կուսակցությունը: ՀԱԿ-ն էլ այլընտրանք է դարձել»: Մեր հարցին, թե ՀԱԿ-ի այլընտրանքային դառնալը ինչպե՞ս է դրսևորվում, Մակեյանը պատասխանեց. «Համենայնդեպս քաղաքական դրդապատճառ չեմ տեսնում: Բացի քաղաքականից, ՀԱԿ-ի այլընտրանք դառնալու հանգամանքում ամեն մի դրդապատճառ կարող եմ տեսնել, որովհետև եթե քաղաքական պատճառ լիներ ամեն ինչ չէր փոշիանա ու չէին սատարի իրեն այլընտրանք հռչակած ուժին»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս