Բաժիններ՝

Ռուբեն Բաբայան. «Ինչ-որ ծաղրածու մարզպետ է դարձել…»

«Երկրում ընդհանուր մթնոլորտը կրիմինալ է և սա կարող է, թե՛ ռազմական ակադեմիայում դրսեւորվել, և թե՛ մանկապարտեզում: Ամենուրեք հարցերը այդ կերպով են լուծվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման  ժամանակ ասաց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Վերջինս խոսքով՝ Գորիսում կատարված միջադեպի նման հանգուցալուծումը բոլորի համար էլ ակնհայտ էր. «հարցերը լուծվում են այս ձևով, ընդ որոմ տնտեսական հարցերը։  Հայաստանում իշխանության են գալիս օրենքը շրջանցելու համար»,- նշեց  բանախոսն ու հավելեց, որ եթե օրենքը գործեր, ապա  Գորիսում կատարված սպանության համար Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն այսօր արդեն ձերբակալված պետք է լիներ

«Ինչ-որ ծաղրածու դարձել է մարզպետ։ Պարտադիր չէ, որ  պետք է ծաղրածուն ծիծաղեցնի մարդկանց, նա իր կերպարով է ծաղրածու ու դեռ նման հայտարարություն է անում, որ ժամանակավորապես թողնում է իր լիազորությունները  նման անգրագետ տեքստով»,- ասաց  Ռուբեն Բաբայանն ու հավելեց, որ հանցագործը պետք է բանտ նստի և եթե փոքր հանցանքը կանխվեր մեծ հանցանք չէր լինի:

Երգիչ-երգահան Վահան Արծրունին էլ իր հերթին ասաց, որ երկիրը կառավարելու համար խելք է պետք, իսկ մեր երկիրը երբեք չի կառավարվել, կառավարման հիմքում օրենքն է և ոչ դեկլարատիվ,  օրենքը պետք  է գործի, որպեսզի բոլոր ոլորտները ծառայեն իրենց բուն նպատակին:

«Կառավարական կրիզիս է,  նրանք վաղուց սպառել են իրենց իշխելու հնարավորությունը»,- ասաց  Վահան Արծրունին:

Ռուբեն Բաբայանն էլ կարծիք հայտնեց, որ մեր երկիրը պետք է փոխվի կտրուկ և հեղափոխական ձևով:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս