![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանը տապալել է Ալ-Քուսեյրի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ում բանաձևի ընդունումը
![](https://168.am/wp-content/uploads/2013/06/94.jpg)
Russia Today-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը մերժել է Սիրիայի Ալ-Քուսեյր քաղաքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի պատրաստած փաստաթուղթը, որի ընդունման համար անհրաժեշտ էր միասնական որոշում:
Ռուսաստանը դժգոհություն է հայտնել, որ ՄԱԿ ԱԽ-ը լռել է ժամանակին, երբ ապստամբները զավթեցին Ալ-Քուսեյրը: Փաստաթղթի նախագիծը տարածել էր ՄԱԿ ԱԽ-ում նախագահող Մեծ Բրիտանիան:
Փաստաթղթում խոր մտահոգություն էր հայտնվում Ալ-Քուսեյրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Դա մասնավորապես վերաբերում է տեղի խաղաղ բնակչությանը, որը հայտնվել է ռազմական գործողությունների կենտրոնում:
Ալ-Քուսեյրի համար ճակատամարտը մի կողմից սիրիական բանակի ու «Հզբոլլահի» զինյալների, իսկ մյուս կողմից Սիրիայի ապստամբների միջև մեկնարկել է մայիսի կեսին: