
Վայոց Ձորում փոխհատուցման հույս չունեն

Երեկ Վայոց Ձորում տեղացած ուժեղ կարկտահարությունից տուժել են հատկապես Սալլի և Քարագլուխ գյուղական համայնքները: Վերջինիս գյուղապետ Արթուր Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց. «Կարկուտը կարճ տևեց, բայց բավական խոշոր էր ու առատ: Հիմնականում տուժել են ցանքատարածությունները և պտղատու ծառերը: Վնասի ընդհանուր չափը ճշտվում է»:
Ասլլիի գյուղապետ Սամվել Ղազարյանի խոսքով՝ հատկապես վնասվել են պտղատու ծառերը:
Նշենք, որ այս գյուղերի բնակիչների հիմնական եկամուտը գոյանում է մրգի վաճառքից: Վայոց Ձորի մարզպետարանի օպերատիվ հանձնաժողովը դեռ շարունակում է ճշտել վնասի չափերը: Շուտով այն կներկայացվի գյուղնախարարություն, սակայն գյուղապետերը համապատասխան փոխհատուցում ստանալու հույս չունեն: