
Իսրայելը ստուգում է Սիրիային C-300-ների հատկացման մասին տեղեկատվությունը

Jerusalem Post թերթի փոխանցմամբ՝ Իսրայելը մանրամասն ուսումնասիրում է Սիրիայի կողմից ռուսական C-300 զենիթա-հրթիռային համալիրների առաջին խմբաքանակի ստացման մասին տեղեկատվությունը: Այս մասին թերթին հայտնել է Իսրայելի ղեկավարությունում եղած աղբյուրը:
Վերջինս ընդգծել է, որ այլ տեղեկատվություն չունի այդ հարցի շուրջ՝ հավելելով, որ ներկայումս իրենք ստուգում են դա: Սրանից առաջ լիբանանյան Al Akhbar թերթը հայտնել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի լիբանանյան Al Manar հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Սիրիան արդեն իսկ ստացել է C-300-ների առաջին խմբաքանակը:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր նախարարներին արգելել է հրապարակավ արտահայտվել Սիրիային ռուսական C-300 զենիթա-հրթիռային համալիրների հատկացման շուրջ: