
Ասադը հայտարարել է, որ Սիրիան ստացել է C-300 զենիթա-հրթիռային համալիրների առաջին խմբաքանակը. մամուլ

Լիբանանյան Al-Ahbar թերթի փոխանցմամբ՝ Al-Manar հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիան ստացել է ռուսական C-300 զենիթա-հրթիռային համալիրների առաջին խմբաքանակը:
Ասադը հավելել է, որ մնացյալ խմբաքանակը կստացվի մոտ ժամանակներս: Սիրիայի նախագահը հաստատել է, որ հետագայում պատասխանելու է իսրայելական կողմի նորանոր հարձակումներին:
Թերթն ընդգծել է, որ Ասադի հարցազրույցը TV-ով ցուցադրելու են այսօր երեկոյան: Սիրիական պաշտոնական ԶԼՄ-ները և լիբանանյան հեռուստաալիքը դեռ չեն մեկնաբանել Ասադի այդ հայտարարությունը: