Բաժիններ՝

Նեթանյահուն իր նախարարներին արգելել է հրապարակավ խոսել Սիրիային ռուսական C-300-ների հատկացման մասին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր նախարարներին արգելել է հրապարակավ արտահայտվել Սիրիային ռուսական C-300 զենիթա-հրթիռային համալիրների շուրջ:

Այդ արգելքը կապված է Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի երեկվա հայտարարության հետ, ով ընդգծել էր, որ Իսրայելը գիտե, թե ինչ պետք է անել, եթե Ռուսաստանը չլսի իր խնդրանքներին և C-300 համակարգեր հատկացնի սիրիական բանակին:

Երկու շաբաթ առաջ Նեթանյահուն ինքը ժամանել է Սոչի և բանակցել տվյալ խնդրի շուրջ, սակայն նրա այցը համարվում է ձախողված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031