ԲՀԿ-ն պայքարում է «ներքին թշնամիների» դեմ

168.am-ի տեղեկություններով` ԲՀԿ-ում արդեն գրեթե հրապարակավ պահանջում են, որ Գագիկ Ծառուկյանը կուսակցությունից հեռացնի ԱԺ ԲՀԿ խմբակցության երեք պատգամավորներին` Հարություն Ղարագյոզյանին, Դավիթ Քոչարյանին և Գրիգորի Մարգարյանին: Նրանց մեղադրում են կուսակցական կարգապահությունը խախտելու, կուսակցության խմբակցության՝ կառավարության ծրագրին դեմ քվեարկելու որոշումը չկատարելու համար: Իրականում կուսակցության մի թևի ներկայացուցիչները փորձում են ներկուսակցական «չիստկա» իրականացնել և ԲՀԿ-ն մաքրել ոչ ցանկալի տարրերից. նրանցից, ովքեր ԲՀԿ-ի առաքելությունը համարում են ոչ թե այլընտրանք կամ ընդդիմություն լինելը, այլ իշխանության հետ համագործակցությունը:

Այս մարդիկ ԲՀԿ-ական են դարձել հենց ԲՀԿ-ի՝ կոալիցիոն կուսակցություն լինելու հանգամանքը հաշվի առնելով: Իհարկե, նշված պատգամավորներն առայժմ հրապարակավ հերքում են իրենց հետ կապված ներկուսակցական դժգոհությունների առկայության փաստը: Գրիգորի Մարգարյանը և Հարություն Ղարագյոզյանը երեկ մեր թղթակցին տեղեկացրել են, որ իրենք մտադրություն չունեն ինքնակամ հեռանալ կուսակցությունից, իսկ իրենց հեռացնելու խոսակցությունները համարել են հերյուրանք:

Մանրամասն կարող եք կարդալ՝ այստեղ 

Տեսանյութեր

Լրահոս