Բաժիններ՝

Էրդողանը դժգոհ է Ստամբուլի՝ Աթաթուրքի անվան օդանավակայանի աշխատանքից

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ստամբուլում գտնվող Աթաթուրքի անվան օդանավակայանը չի համապատասխանում երկրի կարիքներին: Այս մասին Բոսֆորի նեղուցի վրա երրորդ կամրջի կառուցման հիմնարկեքի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Վերջինիս խոսքերով՝ երկրի կարիքներին չհամապատասխանող հենց այդ օդանավակայանում են հետաձգվում չվերթները: Էրդողանը հավելել է, որ Ստամբուլում կառուցվելիք երրորդ օդանավակայանը կհամապատասխանի բոլոր չափորոշիչներին, ինչպես նաև պետական կարիքներին:

Ստամբուլի երրորդ օդանավակայանի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրվել է մայիսի 20-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031