
Թուրքիայում ստորագրվել է Ստամբուլի երրորդ օդանավակայանի մասին համաձայնագիրը

Թուրքական The Lira թերթի փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայում ստորագրվել է Ստամբուլի երրորդ օդանավակայանի մասին համաձայնագիրը: Այն ստորագրվել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության ու կապի նախարարության և օդանավակայանի կառուցման մրցույթը շահած Limak-Kolin-Cengiz-MaPa-Kalyon կոնսորցիումի միջև:
Վերջինս այդ մրցույթը շահել է մայիսի 3-ին՝ նախագծի համար առաջարկելով 22.1 միլիարդ եվրո: Համաձայնագրի ստորագրումից հետո կոնսորցիումը պետք է ստեղծի օդանավակայանի կառուցման գծով ընկերություն, ինչպես նաև՝ հստակեցնի օդանավակայանի կառուցման տարածքները:
Երրորդ օդանավակայանը կառուցվելու է Ստամբուլի հյուսիսային հատվածում՝ Թերքոս լճի մոտ: Սկզբնական շրջանում այդ օդանավակայանը տարեկան սպասարկելու է մինչև 90 միլիոն ուղևորի: Հետագայում այդ ցուցանիշը հասցվելու է մինչև 150 միլիոնի: