Բաժիններ՝

«Vahan Khachatryan. Atelier Haute Couture»-ն այլևս բաց է (լուսանկարներ)

Մայիսի 31-ին Երևանում, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա  հագուստի դիզայներ-մոդելավորող, «Վահան Խաչատրյան բարձր նորաձևության կենտրոնի» հիմնադիր Վահան Խաչատրյանի հագուստների՝ մոտ 100-120 հյուրերի համար նախատեսված փակ ցուցադրությունը:

4.jpg

Հիշեցնենք, որ Վ. Խաչատրյանը սովորել է Ֆլորենցիայի «Ակադեմիա Իտալիանո» մասնավոր նորաձևության դպրոցում, որն Իտալիայում մեծ հեղինակություն է վայելում և համարվում է լավագույն դպրոցներից մեկը: Վահան Խաչատրյանի ստեղծած հագուստները չափազանց կանացի և նուրբ են, շքեղ և հետաքրքիր, ոչ միայն յուրօրինակ և անսպասելի ոճ են կրում, այլև միտք և պրոֆեսիոնալիզմ:

1.jpg

Կարդացեք նաև

Նրա համար ստեղծագործության թեմա կարող է հանդիսանալ ամեն ինչը՝ և՛ բնությունը, և՛ երաժշտությունը, և՛ մարդկային զգացմունքները:

Վ. Խաչատրյանը  2011թ. Ակադեմիան ավարտելուց անմիջապես հետո «Dolce & Gabbana» նորաձևության կենտրոնից Միլանում աշխատելու առաջարկ էր ստացել: Կնքված մեկ տարվա պայմանագրային ժամկետը լրանալուց հետո «Dolce & Gabbana» նորաձևության կենտրոնն առաջարկել էր ևս 5 տարվա աշխատանքային պայմանագիր կնքել, մինչդեռ Վ. Խաչատրյանն առաջարկը մերժել էր՝ որոշում կայացնելով իրագործել իր սեփական նախագծերը:

5 (15)

Հայաստանում երկարատև նախապատրաստական աշխատանքներից հետո վաղը կբացվի «Vahan Khachatryan. Atelier Haute Couture»-ը, որն իր գործունեությամբ հայաստանյան նորաձևության ոլորտում բոլորովին նոր, պրոֆեսիոնալ խոսք է ասելու: Նորաձևության կենտրոնի նմուշները կվաճառվեն ոչ միայն հայաստանյան շուկայում, այլև կներկայացվեն միջազգային շուկայում:

Վստահ ենք, որ նորաձևության այս կենտրոնի ստեղծումը նոր շարժ կհաղորդի հայաստանյան նորաձևության ոլորտին՝ թե՛ մտքի և թե՛ կատարողականության առումով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս