Իրանը Հնդկաստանին խնդրել է մեծացնել իր նավթի գնման ծավալը

Neftegaz.ru-ի փոխանցմամբ՝ Իրանը դիմել է Հնդկաստանի կառավարությանը՝ խնդրելով մեծացնել իրանական նավթի գնման ծավալը: Դրա դիմաց Իրանը խոստացել է մեծացնել հնդկական ապրանքների ներկրումը:

Հնդկաստան կատարած եռօրյա հանդիպման ժամանակ Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստեմ Ղասեմին Նյու Դելիում բանակցություններ է վարել Հնդկաստանի էներգետիկայի նախարար Վեերապա Մոյլիի հետ և բարձրարցրել է տվյալ հարցը:

2013 թվականի ապրիլին Հնդկաստանն իրանական նավթի ներկրումը կրճատել է 34.2 տոկոսով: Այդ անկումը պայմանավորված է նաև Իրանից նավթի ներկրմամբ զբաղվող Irano Hd Shipping Company ընկերության գործունեության դադարեցման հետ:

Իրանի հանդեպ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների պատճառով ընկերությունը բախվել էր բազում խնդիրների՝ կապված իրանական նավթով լցանավերի ապահովագրման հետ:

Տեսանյութեր

Լրահոս