Բաժիններ՝

Ռուս-ուկրաինական կամավորական կորպուսը կմեկնի Սիրիական ռազմաճակատ (տեսանյութ)

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ պլանավորված է Սիրիա ուղարկել ռուս-ուկրաինական կամավորական կորպուս, որը Սիրիայի ղեկավարությանը կօգնի ծայրահեղականների դեմ պայքարում: Կորպուսին արդեն իսկ անդամագրվել է մի քանի հազար մարդ:

Այս մասին հայտարարել է կամավորական կորպուսի ձևավորման նախաձեռնող, ուկրաինական հետախուզության վետերան Սերգեյ Ռազումովսկին: Վերջինիս խոսքերով՝ կորպուսի ձևավորման մասին կոչը լայն արձագանք է գտել շատերի մոտ, ինչը հիմնականում վերաբերում է Ռուսաստանին, Բելառուսին և անգամ Մոլդովային:

Դեռ հայտնի չէ, թե երբ կավարտվի կորպուսի ձևավորումը: Ռազումովսկին կամավորական կորպուսի մասին տեսաուղերձը տարածել էր մայիսի կեսերին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031