2013-ի ամենասեքսուալ կանայք ըստ «Maxim» ամսագրի (լուսանկարներ)
Տղամարդկանց համար նախատեսված «Maxim» ամսագիրը կազմել է 2013-ի ամենասեքսուալ աստղերի ցանկը: Ցանկում ներառված են ինչպես երգչուհիներ, այնպես էլ հայտնի դերասանուհիներ: Առաջին հորիզոնականը, ըստ ամսագրի, զբաղեցրել է երիտասարդ երգչուհի Մայլի Սայրուսը: Ի զարմանս բոլորի՝ երկրորդ հորիզոնականը ևս զբաղեցրել է երիտասարդ երգչուհի Սելենա Գոմեսը:
Երգչուհի Ռիհաննան, ըստ «Maxim» ամսագրի, ցանկում երրորդն է: Դերասան Էշտոն Քաթչերի ընեկերուհի Միլա Կունիսը զբաղեցնում է չորրոդ հորիզոնականը: Ամերիկացի դերասանուհի, «Իմ ընկերը գիժ է» ֆիլմի գլխավոր դերակատար Ջենիֆեր Լոուրենսը եզրափակում է ամենասեքսուալ աստղերի հնգյակը:
Մյուս հորիզոնականները բաշխվել են հետևյալ կերպ՝ 6-րդ հորիզոնական՝ ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր, ռեժիսոր, երգչուհի Ջենիֆեր լավ Հյուիտ, 7-րդ հորիզոնական՝ ամերիկացի դերասանուհի, երգչուհի, պրոդյուսեր Էշլի Թիսդեյլ, 8-րդ հորիզոնական՝ ամերիկացի մոդել և դերաանուհի Քեյթ Ապտոն, 9-րդ հորիզոնական՝ դերասանուհի Վանեսա Հաջենս, 10-րդ հորիզոնական՝ կանադացի դերասանուհի Էլիշա Կատբերտ, 11-րդ հորիզոնական՝ Քեթի Փերի, 12-րդ հորիզոնական՝ անգլիացի դերասանուհի Քեյթ Բեկինսեյլ, 13-րդ հորիզոնական՝ երգչուհի Թեյլոր Սվիֆտ, 14-րդ հորիզոնական՝ երգչուհի Բեյոնսե, 15-րդ հորիզոնական՝ ամերիկացի կինոդերասանուհի և երգչուհի Սքարլետ Յոհանսոն: