Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանը «մո՞ւռ» է հանում Էդուարդ Շարմազանովից. մամուլ

««Ժամանակի» տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Երևանի ավագանու ընտրություններից հետո ՀՀԿ գրասենյակում բարձրացրել է բոլոր աշխատողների աշխատավարձերը, բայց չի բարձրացրել ՀՀԿ մամլո խոսնակ և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի օգնականների աշխատավարձերը:

Տեղեկացնենք, որ ՀՀԿ-ի ֆինանսական Հ. Աբրահամյանն է համակարգում: ՀՀԿ խմբակցության պատգամավորներին լրացուցիչ կուսակցական աշխատավարձի բաժանումն էլ է նա կարգավորում:

Ասում են, որ գրասենյակում օգնականների աշխատավարձերը 80 հազար դրամից դարձրել է 100 հազար, բայց միտումնավոր չի բարձրացրել Շարմազանովի օգնականների աշխատավարձը:

Կուսակցության աշխատողները դա բացատրում են այն հանգամանքով, որ ԱԺ նախագահը այդպիսով իր «մուռն» է հանում Շարմազանովից այն բանի համար, որ Երևանի ավագանու ընտրություններում նա դարձավ Տարոն Մարգարյանի շտաբի պետ»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031