Ինչո՞ւ է կրճատվել ներմուծումը. Գագիկ Մինասյանն առայժմ պատասխան չունի
Այս տարվա առաջին 4 ամիսներին արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.8%-ով, մինչդեռ ամսական կտրվածքով վերջին 2 ամիսներին անկում է գրանցվել: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2013 թ. ապրիլին 2012 թ. ապրիլի համեմատ անկումը եղել է 3%, մարտին՝ 6.6%:
Արտահանման աճը 2013 թ. հունվար-ապրիլին կազմել է 16.1% (ծավալը՝ 454.7 միլիոն դոլար), մինչդեռ ներմուծումը նվազել է 1.1%-ով (ծավալը՝ 1 միլիարդ 293.6 միլիոն դոլար): Ընդ որում՝ փետրվարի 5.9% աճից հետո ներմուծման ծավալները մարտին և ապրիլին 12-ամսյա կտրվածքով նվազել են՝ համապատասխանաբար 9.3% և 9.7%:
Թե ինչով է պայմանավորված ներմուծման ծավալների կրճատումը, 168.am-ը հետաքրքրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից։ Վերջինս, սակայն, դժվարացավ պատասխանել` նշելով, որ այդ հարցի պատասխանը հնարավոր կլինի տալ ավելի ուշ, երբ կհրապարակվեն մակրոտնտեսական ցուցանիշների առավել մանրամասն տվյալները: Գ.Մինասյանը չհամաձայնեց, որ ներմուծման կրճատումը կարող է կապված լինել բնակչության կողմից պահանջարկի նվազման և արտագաղթի հետ: