Մահվան ելքով ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Մայիսի 18-ին, ժամը 22.21-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և զոհ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Ապարան-Եղիպատրուշ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 166 US 21 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը, ինչի հետևանքով վարորդ Ա.Կարապետյանը (ծնվ. 1972թ.) տեղում մահացել է, իսկ ուղևոր Ա.Մելիքսեթյանը (ծնվ. 1976 թ.) տեղափոխվել է Ապարանի ՈԲ:

Ա. Մելիքսեթյանը չի տուժել:

Տեսանյութեր

Լրահոս