Բաժիններ՝

Սիրիացի ապստամբները գրոհել են Հալեպի կենտրոնական բանտը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիացի ապստամբները այսօր առավոտյան գրոհել են երկրի տնտեսական մայրաքաղաք Հալեպի բանտը: Հարձակումը սկսվել է բանտի պատերում ճեղքեր բացելով, որոնց մխրճվել են պայթուցիկով բեռնված մի քանի ավտոմեքենա:

Դրանից հետո ապստամբները գրոհել են շենքը, որում պահվում է մոտ 4000 բանտարկյալ: Գրոհի սկսվելուց քիչ անց կառավարական զորքերը տանկերի ու հրետանու միջոցով հրետակոծել են բանտին հարակից տարածքը:

Բաց այդ, տվյալ տեղանքը ենթարկվել է օդային ռմբակոծության: Մարտի ելքի մասին ոչինչ չի հաղորդվում: Միայն հայտնի է, որ հրետակոծության հետևանքով վնասվել են մի շարք շինություններ, որոնցում բռնկվել են հրդեհներ: Կան սպանվածներ:

Հալեպն արդեն իսկ մեկ տարի է, ինչ փաստացիորեն բաժանված է երկու մասի, և կողմերից ոչ մեկին էլ չի հաջողվում վճռական հաղթանակ տանել այդ քաղաքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս