ԱՄՆ-ը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ կապված մարդու իրավունքների խախտման հետ

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Էյլին Դոնահյուն քննադատել է Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ ստեղծված իրավիճակը:

Ժնևում տեղի ունեցած Մարդու իրավունքների խորհրդի լսումների ժամանակ նա հայտարարել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստների ու լրագրողների նկատմամբ գործադրվող բռնությունների, ինչպես նաև ազատ հանրահավաքների սահմանափակման կապակցությամբ:

Բացի այդ, դեսպանը մտահոգություն է հայտնել՝ կապված «Ազադլըղ» ռադիոկայանի լրագրողուհի Խադիջա Իսմայլովայի նկատմամբ սկսված ճնշումների ու շանտաժի կամպանիայի հետ:

Դոնահյուն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են իրենց կարծիքն արտահայտելու համար, երաշխավորել ազատ հանրահավաքների անցկացումն ինչպես Բաքվում, այնպես էլ շրջաններում:

Բացի այդ, նա Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել քաղաքացիական հասարակության զարգացման համար շարունակել երկրում թե՛ տեղի, թե՛ օտար կառույցների հետ համագործակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս