Ջոն Քերին բացառիկ է համարել Իրանի ու ԿԺԴՀ-ի հարցերում ԱՄՆ-ի ու ՌԴ-ի համագործակցությունը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Մոսկվա այցելած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին բացառիկ է համարել ռազմավարական հարձակողական սպառազինության, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Իրանի ու ԿԺԴՀ-ի ոլորտներում:
Քերին ընդունել է, որ երկու երկրների հարաբերություններում իսկապես գոյություն ունեն տարաձայնություններ՝ չմանրամասնելով, թե համագործակցության որ ոլորտներին են վերաբերում դրանք:
Ուշադրություն հրավիրելով նրան, որ ինքը Մոսկվա է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանձնարարությամբ՝ Քերին ընդգծել է, որ իրենք հաստատապես հավատում են, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են իսկապես համագործակցել մի շարք կարևոր խնդիրների շուրջ: Նա հավելել է, որ այդ խնդիրներն առնչվում են մտահոգություն առաջացնող շրջաններում, ինչպիսիք որ Մերձավոր Արևելքն է, խաղաղության ու կայունության հաստատմանը:
Սիրիայի հետ կապված՝ Քերին հայտարարել է, որ ճգնաժամի քաղաքական կարգավորումից հրաժարվելը կարող է հանգեցնել այդ երկրի փլուզմանը և տարածաշրջանում քաոսային իրավիճակի առաջացմանը: Նա ընդգծել է, որ սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման այլընտրանքը կլինեն էլ ավելի մեծ բռնությունները: