Բաժիններ՝

Սիրիացի ապստամբները պնդում են, որ կործանիչ են ոչնչացրել

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիացի ապստամբներին հաջողվել է Հալեպի նահանգում այսօր կործանել Սիրիայի ռազմաօդային ուժերին պատկանող կործանիչ: Այս մասին հայտարարել է Լոնդոնում բազավորված Սիրիայի Մարդու իրավունքների դիտարկման խորհուրդը:

Վերջինիս տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ընդդիմության զինյալներին հաջողվել է կործանել Մինիխ ռազմական օդանավակայանից ոչ հեռու ընկած շրջանին հարվածներ հասցնող կործանիչը: Օդաչուի ճակատագիրն անհայտ է:

Նշվում է, որ արդեն մոտ երկու ամիս է, ինչ Մինիխի օդանավակայանի համար մարտեր են ծավալվել կառավարական զորքերի և ապստամբների միջև: Իրավապաշտպանները հայտնել են նաև Հալեպի միջազգային օդանավակայանի հարևանությամբ գտնվող Նայրաբ ռազմաօդային բազայի համար ծավալված մարտերի մասին:

Մայիսի 6-ին էլ սիրիական ընդդիմությունը հայտարարել էր, թե Դեյր էզ-զոր նահանգում կործանել են կառավարական ուժերին պատկանող մի ուղղաթիռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս