Լախդար Բրահիմին ողջունել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը՝ կապված Սիրիայի հետ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի գծով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին ողջունել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը՝ օգտագործել բոլոր հնարավորությունները՝ Սիրիայի իշխանություններին ու ընդդիմությանը բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար.
«Դա այդ դժբախտ երկրի համար առաջին հուսադրող նորությունն է երկարատև ժամանակահատվածում: Մոսկվայում արած հայտարարությունն իրենից ներկայացնում է առաջին կարևոր քայլը դեպի առաջ: Այնուամենայնիվ, դա միայն առաջին քայլն է»:
ԱՄՆ նախագահ Ջոն Քերին երեկ ժամանել է Մոսկվա, ուր վարած բանակցությունների ժամանակ կողմերը պայմանավորվել են խրախուսել սիրիական կառավարությանն ու ընդդիմությանը ձգտել երկխոսելուն և այդ նպատակով մայիսին վերջին Ժնևում հրավիրել միջազգային կոնֆերանս: