Բաժիններ՝

ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն ավելի սերտորեն կհամագործակցեն՝ կապված Սիրիայի հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պայմանավորվել են համագործակցել Սիրիայում քիմիական զենքի կամ թունավոր նյութերի կիրառման մասին հաղորդագրությունների ստացման հարցում:

Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ ունեցած բանակցությունների արդյունքներով հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը.

«Այսօր մենք պայմանավորվեցինք, որ հատուկ ծառայություններն ավելի սերտորեն են համագործակցելու, որպեսզի հասկանան, որ ավելի հստակ հասկանան, թե կոնկրետ ինչ է տեղի ունենում Սիրիայում՝ կապված քիմիական զենքի կամ թունավոր նյութերի կիրառման մասին հաղորդագրությունների ստացման հետ»:

Ջոն Քերին մեկնաբանել է ԱՄՆ կոնգրես ներկայացված այն օրինագիծը, որը հնարավորություն է տալիս զենք մատակարարել սիրիական ընդդիմությանը. «Օրինագծի ճակատագիրը կորոշվի Սիրիայում քիմիական զենքի հնարավոր կիրառման մասին մանրակրկիտ հետաքննության անցկացումից հետո:

Նախագահ Բարաք Օբաման կարգադրել է մանրամասն վերլուծության ենթարկել այդ փաստը: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա ապագայում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս