Բաժիններ՝

Գոլանի բարձունքները շուտով կվերածվեն իսրայելական ագրեսիայի դեմ դիմադրության ճակատի. Բաշար Ասադ

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեկ Դամասկոսում հանդիպել է չհայտարարված այցով Սիրիա ժամանած Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ:

Հանդիպման ժամանակ Սիրիան ունակ է դիմակայել Իսրայելին: Նա ընդգծել է, որ Գոլանի բարձունքները շուտով կվերածվեն իսրայելական ագրեսիայի նկատմամբ դիմադրության ճակատի. «Իսրայելի ագրեսիան ի ցույց դրեց Իսրայելի, տարածաշրջանի մի շարք երկրների ու Արևմուտքի ներգրավվածության աստիճանը Սիրիայում ընթացող զարգացումներում:

Սիրիայի ժողովուրդը բազում հաջողությունների է հասել ահաբեկիչների ու ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում և ունակ է դիմակայել իսրայելական արկածախնդրությանը, որը հանդիսանում է ահաբեկչության դիմակներից մեկը, որին ամեն օր բախվում է Սիրիան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս