
Եվրահանձնակատար Կարել դե Գյուխտը բրիտանացի օրենսդիրներին մեղադրել է ԵՄ-ի իրողությունների չիմացության մեջ

Բրիտանական The Independent թերթին տված հարցազրույցի ժամանակ առևտրային հարցերով եվրահանձնակատար Կարել դե Գյուխտը բրիտանացի օրենսդիրներին մեղադրել է ԵՄ-ի իրողությունների չիմացության մեջ:
Եվրահանձնակատարը նրանց կոչ է արել որոշումներ ընդունել՝ հենվելով փաստերի և ոչ թե միֆերի վրա. «Բրիտանացի շատ քաղաքական գործիչներ ԵՄ-ի մասին գիտեն շատ քիչ բան: Նրանք պետք է ավելի շատ ծանոթանան նրա հետ: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կլինի աղետ և հիմարություն:
Դուք պետք է որոշումներ ընդունեք՝ ելնելով փաստերի, թվերի ու խելամիտ փաստարկների և ոչ թե ստահոդ բաների վրա: Ինչո՞ւ դուք ընդհանրապես մարդկանց չեք հայտնում ԵՄ-ի մասին ճշմարտությունը»:
Եվրահանձնակատարը դեմ է հանդես եկել ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ Մեծ Բրիտանիայում հանրաքվեի անցկացվելուն, ինչի մասին որ պնդում է վերջինիս Պահպանողական կուսակցությունը՝ ճնշում գործադրելով վարչապետ Դևիդ Քեմերոնի վրա: