Բաժիններ՝

Իրանն ականների վնասազերծման վարժանքներ է անցկացնում Հորմուզի նեղուցում

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերը ուսումնական հատուկ վարժանքներ են անցկացնում Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում:

Դրանց ընթացքում օգտագործվում է հականավային ականների հայտնաբերման ու վնասազերծման «Ականների որսորդ» ժամանակակից համակարգ: Վարժանքներին մասնակցում են նաև Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Աթաոլլահ Սալեհին և ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին:

Վարժանքների ժամանակ ուղղաթիռների մասնակցությամբ մշակվում են պայմանական հակառակորդի ականների հայտնաբերման գործողություններ: Հայտնաբերված ականները պայթեցվում են տեղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս