Բաժիններ՝

Սաակաշվիլին ու Ալիևը կարևորել են «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցումը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով պաշտոնական այցով գտնվում է Բաքվում, հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել է համագործակցության հարցերը:

Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների փոխհարաբերությունների հարցը, ինչպես նաև ապագա համագործակցության հարցը:

Նախագահները մասնավորապես անդրադարձել են «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցման խնդրին և ընդգծել են, որ այդ երկաթուղին վճռորոշ նշանակություն երկու երկրների համար:

Նրանց խոսքերով՝ այդ ճանապարհն Ադրբեջանն ու Վրաստանը կապում են Եվրոպայի հետ, ինչը աշխարհաքաղաքականության տեսանկյունից ունի ռազմավարական նշանակություն, ինչպես նաև հանդիսանում է տարածաշրջանում կայունության ու անվտանգության գլխավոր երաշխիքներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս