Կասպից ծովում Իրանի բաժնեմասը քիչ չէ ռուսականից. Իրանի փոխարտգործնախարար

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար Մոհամեդ Մեհդի Ախունդզադեն հայտարարել է, որ Կասպից ծովում իրանական բաժնեմասը քիչ չէ ռուսական բաժնեմասից:

Նրա խոսքերով՝ շարունակում են ուժի մեջ մնալ 1920 և 1940 թվականներին Իրանի ու նախկին ԽՍՀՄ-ի միջև կնքված պայմանագրերը, ինչն այդպես կշարունակի մնալ քանի դեռ չեն ստորագրվել Կասպից ծովի բաժանման վերաբերյալ նոր պայմանագրեր:

Փոխարտգործախարարն ընդգծել է, որ Կասպից ծովում օտար երկրների ներկայությունը հանդիսանում է անվստահություն տարածաշրջանի հանդեպ. «Մերձկասպյան երկրները օտարազգիներին չպետք է թույլատրեն այստեղ ծավալել ռազմական գործունեություն»:

Հիշեցնենք, որ դեռևս 1970 թվականին ԽՍՀՄ նավթարդյունաբերության նախարարությունը ազգային սեկտորների հիման վրա իրականացրել է Կասպիցի բաժանման պրակտիկան: Համաձայն այդ բաժանման՝ Ադրբեջանին բաժին էր հասել Կասպից ծովի տարածքի մոտ 70.000 քառակուսի կիլոմետր, Թուրքմենստանին` 80.000 քառակուսի կիլոմետր, Ռուսաստանին` 60.000 քառակուսի կիլոմետր, Ղազախստանին` 105.000 քառակուսի կիլոմետր և Իրանին` 55.000 քառակուսի կիլոմետր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031