Իրանը ՄԱԿ-ին և ՄԱԿ ԱԽ-ին խնդրել է արձագանքել Իսրայելի կողմից Սիրիան ռմբակոծելուն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը երեկ դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ ԱԽ-ին՝ խնդրելով արձագանքել «Սիրիայի նկատմամբ իսրայելական ավիացիայի հանցավոր և անպատասխանատու ավիահարվածներին»:

Այս մասին նշված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհամմադ Խազաիի նամակում. «Ագրեսորը պետք է պատասխանատվություն կրի այդ դատապարտման արժանի ապօրինի ակտից բխող հետևանքների համար, ինչը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային ու միջազգային մակարդակներով խաղաղության ու անվտանգության համար:

Ոչինչ չի կարող արդարացնել ինքնիշխան պետության նկատմամբ ուժի և ագրեսիայի ակտի կիրառումը: Իսրայելի գործողությունները լրջորեն խախտում են միջազգային իրավունքը և առաջին հերթին այն նորմերն ու սկզբունքները, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ»:

Նշվում է, որ Լիբանանը նույնպես ձգտում է հասնել ՄԱԿ ԱԽ-ի կողմից Իսրայելի գործողությունների դատապարտմանը, քանի որ իսրայելական օդուժը Սիրիայի տարածքին հարվածել է Լիբանանի օդային տիրույթից: Որոշակի տվյալներով՝ իսրայելական ավիահարվածների հետևանքով Սիրիայում զոհվել է 40 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031