Բաժիններ՝

Մահմուդ Ահմադինեժադի նախկին տեղակալը հայտ է ներկայացրել նախագահի թեկնածու գրանցվելու համար

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ գիտության հարցերով նախկին տեղակալ Սադեղ Վաեզ-Զադեհն այսօր հայտ է ներկայացրել՝ առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն ընդունելու համար:

Սադեղ Վաեզ-Զադեհը Թեհրանի համալսարանի պրոֆեսոր է: Նա նաև հանդիսանում է Իրանի Մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի և Նպատակահարմարության խորհրդի ակտիվ անդամ:

Իրանում նախագահի թեկնածուների պաշտոնական գրանցման գործընթացը մեկնարկել է այսօր և տևելու է մինչև մայիսի 11-ը: Թեկնածությունների հաստատման կամ մերժման գործընթացն իրականացվելու է մայիսի 12-16-ը՝ Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031