Վրացական գինին ռուսական շուկայում կարող է հայտնվել մայիսի վերջին
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Գինու ազգային գործակալության ղեկավար Լևան Դավիթաշվիլին հուսով է, որ Ռուսաստանում գրանցում անցած գինեգործական գործարանները կկարողանան իրենց արտադրանքը ռուսական շուկա ուղարկել մինչև մայիսի վերջ:
Դավիթաշվիլին հավելել է, որ այդ ընկերությունները սպասում են Ռուսաստանից ակցիզային դրոշմանիշների ստացմանը, ինչը տեղի կունենա մայիսյան տոներից հետո՝ ամսվա կեսերին: Դավիթաշվիլին ընդգծել է, որ դրանից հետո գրանցում անցած ընկերությունները կկարողանան սկսել իրենց արտադրանքի մատակարարումը:
Ռուսաստանը վրացական գինիների, հանքային ջրի ու գյուղմթերքի ներկրման վրա արգելք է դրել 2006 թվականի գարնանը՝ ռուս-վրացական հարաբերությունների սրման ֆոնին: