Թուրքիան և Իսրայելը համաձայնեցրել են փոխհատուցման մասին պայմանագրի նախագիծը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի ԱԳՆ-ն «դրական ու կառուցողական» է որակել թուրքական կողմի հետ անցկացրած բանակցությունների երկրորդ փուլը՝ կապված «Մավի Մարմարայի» միջադեպի ժամանակ զոհված 9 թուրքերի հարազատներին փոխհատուցում վճարելու հետ:

Իսրայելի ԱԳՆ-ը չի բացառել, որ բանակցությունների երրորդ փուլի անցկացման կարիք կարող է և չզգացվել: Երկրորդ փուլը երեկ անցկացվել է Երուսաղեմում և տևել է 6.5 ժամ: Թուրքիային ու Իսրայելին հաջողվել է համաձայնեցնել փոխհատուցման մասին պայմանագրի նախագիծը:

Փոխհատուցման վճարումը Թուրքիայի առանցքային պահանջներից մեկն է՝ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար:

Տեսանյութեր

Լրահոս