Բաժիններ՝

Ո՞ւմ կհասնի Apple-ի 10.000 դոլարանոց նվերը

App Store-ից ընդհանուր ներբեռնումների քանակը մոտենում է 50 միլիարդին: Այն օգտվողին, ում կհաջողվի քաշել «հոբելյանական» հավելվածը, Apple-ը կպարգևատրի 10.000 դոլար արժողությամբ iTunes-ի նվեր քարտով: Նրան հաջորդող 50 օգտատերերը կստանան ավելի համեստ մրցանակ՝ 500 դոլարանոց սերտիֆիկատ:

«Վեստիի» փոխանցմամբ՝ հոդվածի հրապարակման պահին ներբեռնումների քանակը կազմում էր 49.432.257.512: Ակցիային կարելի է մասնակցել երկու տարբերակով. Ավտոմատ ներբեռնելով ցանկացած հավելված App Store-ից, կամ էլ՝ հարցում ուղարկել առանց գնման:

Մասնակցել կարող են լմիայն այն օգտատերերը, ում 13 տարեկանը լրացել է: Միևնույն ժամանակ նշվում է, որ մեկ օրվա ընթացքում ավելի քան 25 դիմում ուղարկելն արգելվում է:  Հաղթողների ցանկը Apple-ը խոստանում է հրապարակել մրցույթի ավարտին հաջորդած 10 օրերի ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս