Բաժիններ՝

Խոշոր հրդեհ՝ Երևանի մանկատանը (լրացված)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ժամը 18։45-ի սահմաններում խոշոր հրդեհ է բռնկվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիլյանի» անվան մանկատանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահի տվյալներով արդեն հրդեհի վայր են ժամանալ Շտապ օգնության և Հրշեջ ծառայության մեծ թվով բրիգադներ, ու մինչ նրանց ժամանումը մանկատան աշխատակիցները կարողացել են իրենց ուժերով երեխաներին դուրս բերել:

Այս պահին հրշեջները, մի քանի հաշվարկներով փորձում են մարել կրակը:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը, տեղում է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի օպերատիվ քննչական խումբը:

***
19:30

Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ հրշեջները արդեն մարել են կրակը, մեկուսացվել է ամբողջությամբ, և բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Իսկ դեպքի վայր էին ժամանել 8 մարտական հաշվարկ հրշեջներ, 4 շտապ օգնության բրիգադներ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սա այն դեպքն է, որ ծառայություններ աշխատեցին օպերատիվ:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս