Բաժիններ՝

Ադրբեջանում կալանավորված Իլգար Մամեդովն առաջադրվելու է նախագահական ընտրություններում

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ REAL (Հանրապետական այլընտրանք) շարժման առաջնորդ Իլգար Մամեդովն առաջադրվելու է այս աշնանը կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է տվյալ կառույցի գործադիր քարտուղար Նատիկ Ջաֆարլին:

Վերջինիս խոսքերով՝ իրենք մտադիր են հասնել Իլգար Մամեդովի ազատ արձակմանը և սկսել նրա քարոզչական կամպանիան: Ադրբեջանական դատարանն Իլգար Մամեդովի և «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յաղուբլուի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը:

Մեղադրանքը կապված է հունվարի 23-24-ին Իսմայիլի քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետ: Մամեդովն ու Յաղուբլուն մեղադրվել են այդ անկարգությունների կազմակերպման մեջ (ՔՕ 220-րդ հոդված): Նրանց սպառնում է 4-12 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728