Բաժիններ՝

Ադրբեջանում կալանքի տակ են վերցվել Իսմայիլիի անկարգությունների կազմակերպիչները

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ ծանր հանցագործությունները քննող հետաքննչական վարչությունը պաշտոնական մեղադրանք է ներկայացրել REAL (Հանրապետական այլընտրանք) շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի և «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յաղուբլուի դեմ:

Մեղադրանքը կապված է հունվարի 23-24-ին Իսմայիլի քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետ: Մամեդովն ու Յաղուբլուն մեղադրվել են այդ անկարգությունների կազմակերպման մեջ (ՔՕ 220-րդ հոդված): Այսօր առավոտյան նրանք հարցաքննվելու համար կանչվել են դատախազություն:

Ադրբեջանական դատարանը որոշել է նրանց նկատմամբ որպես նախնական խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը: Նրանց սպառնում է 4-12 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728