ԲՀԿ ակտիվիստներին մինչ այս պահը որևէ ձևով չեն ճնշել կամ նեղացրել

Երեկ տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևեն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի ակտիվիստները ճնշումների են ենթարկվել ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանն ի պատասխան այն հարցին, թե ե՞րբ են ԲՀԿ-ական ակտիվիստներին ճնշել, պատասխանեց.

«Շատերի մոտ եղել են նմանատիպ հարցեր: Մարդիկ են եղել, որոնց ասել են, թե դուրս եկեք աշխատանքից, որովհետև դուք Բարգավաճից եք,  և այլն: Բայց դրանք բավական կենցաղային մակարդակի են եղել, որոնք Հայաստանում գիտեք՝ ինչ ձևով են արվում. եթե բարեկամդ Բարգավաճից է՝ այստեղ լինել չես կարող: Բայց ԲՀԿ պատգամավորական կորպուսը հսկում է այս ամենը: Յուրաքանչյուր, թեկուզ փոքր միջադեպի դեպքում, փորձում ենք հարթել: ԲՀԿ-ն երբեք մենակ չի թողնում իր ակտիվիստներին, կողմնակիցներին: Մինչ այս պահը որևէ ձևով չեն ճնշել կամ նեղացրել երիտասարդ ակտիվիստներին: Եթե կնեղացնեն կամ կճնշեն, կկպնեն կոնկրետ երիտասարդ ակտիվիստներին, այդ հարցը իմացեք՝ տասը րոպես հետո մենք հնարավոր բոլոր միջոցներով կբարձրաձայնենք»:

Իսկ հարցին՝ եթե մայիսի 5-ին ԲՀԿ-ն չհաղթի, հետընտրական բողոքներ՝ ցույցերի կամ միտինգների տեսքով, իրականացնելո՞ւ են, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, թե նման վերլուծություններ, կանխատեսումներն անելն «անշնորհակալ» գործ է, իսկ «եթե»-ներով խոսելն անընդունելի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031