Դեկուն արգելված խթանիչնե՞ր է օգտագործում
«Ֆլումինենսեի» կիսապաշտպան Դեկուի դոպինգ-թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Այս մասին հաղորդում է O Globo-ն։
Պորտուգալացի ֆուտբոլիստի արյան մեջ արգելված խթանիչ է հայտնաբերվել՝ ֆուրոսեմիդ։ Այս թեստը Դեկուն հանձնել է երեկ «Բոավիշտայի» հետ խաղից հետո։
35-ամյա ֆուտբոլիստը, ով ժամանակին հանդես է եկել «Բարսելոնայում», հայտարարել է, որ խթանիչն օրգանիզմում է հայտնվել իր օգտագործած վիտամինների միջոցով։ Այսօր Դեկուին պաշտոնապես կհարցաքննեն, և եթե պարզվի, որ նա իսկապես օգտագործել է արգելված խթանիչներ, ապա նրան որակազրկում է սպասվում։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը