Բաժիններ՝

Ադրբեջանում կարող է պատիժ սահմանվել համացանցում վիրավորանք հասցնելու համար

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս Ադրբեջանի Քրեական օրենսգրքում կարող են ուղղումներ կատարվել, որոնց համաձայն, պատիժներ կսահմանվի համացանցում վիրավորանք հասցնելու համար:

Համապատասխան օրինագիծն այսօր ներկայացվել է խորհրդարանի՝ մարդու իրավունքների ու իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովների համատեղ դիտարկմանը: Այդ օրինագծով նախատեսվում է ուղղումներ կատարել Քրեական օրենսգրքի 147.1-րդ (զրպարտանք) և 148-րդ (վիրավորանք) հոդվածներում:

Օրինագծի հաստատման դեպքում, այդ հոդվածներով կնախատեսվի համացանցում միտումնավոր կեղծ, ուրիշի արժանապատվությունը վիրավորող տեղեկություններ տարածող անձանց տուգանել նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի կամ 150-ապատիկի չափով:

Կամ էլ այդ անձինք կպատժվեն մինչև 240 ժամ հասարակական աշխատանք կատարելով, կամ մինչև մեկ տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներով և կամ էլ մինչև 6 ամիս ժամկետով ազատազրկմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930