Բաժիններ՝

Ռուսական ռազմանավն առաջին անգամ կայցելի Իսրայել

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ռազմանավն առաջին անգամ կայցելի Իսրայել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի պաշտոնական ներկայացուցիչը:

Վերջինիս խոսքերով՝ Սևծովային նավատորմի «Ազով» խոշոր դեսանտանավը մայիսի 1-3-ին մտնել է Հայֆայի նավահանգիստ: Այդ այցը պայմանավորված է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-ամյակով: Նման նախաձեռնությամբ հանդես են եկել Իսրայելի վետերան կազմակերպությունները:

Դրանով իսկ Ռուսաստանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչներն Իսրայելի ստեղծումից ի վեր առաջին անգամ այդ երկրում կմասնակցեն տոնական միջոցառման: Ռուսական ռազմանավը բաց կլինի տեղի այցելուների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930